Ռուսաստանն «ամեն դեպքում» կգրավի ՈՒկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի մարզերը՝ հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Այս ամենը հանգում է դրան։ Կա՛մ մենք զինված ճանապարհով կազատագրենք այդ տարածքները, կա՛մ ուկրաինական զորքերը կլքեն այդ տարածքները և կդադարեցնեն այնտեղ մարտերը»,- ասել է Պուտինը։ Նրա խոսքով՝ Մոսկվան դեռևս լայնամասշտաբ պատերազմը սկսելուց առաջ էր առաջարկում Կիևին դուրս բերել զորքերը Դոնբասից, սակայն ՈՒկրաինան «նախընտրել է կռվել»։               
 

Մի վստահեք այն հրամանատարին, որը ձեզ դրդում է հուսալքվել

Մի վստահեք այն հրամանատարին, որը ձեզ դրդում է հուսալքվել
25.08.2025 | 17:35

Յոթ տարի ինչ խոստացան՝ հակառակն արեցին ու հակառակը պարտադրեցին հային:

Ու հիմա հետաքրքիր է՝ ի՞նչ հույսով են նորից «խաղաղություն» բարբաջում, եթե ոչ այն մեկով, որի համաձայն, հայ ժողովուրդը վերջին տխմարն է, որ ՔՊ-ի և անձամբ Նիկոլի բերած բոլոր աղետներից հետո դեռ պիտի հավատա, որ խաղաղություն են բերելու:

Ահա այստեղ է, որ ես անդադար դատապարտում եմ այն ընդդիմադիրներին, ովքեր ևս այս մտայնությամբ են շարժվում, գործում, քարոզում:

Եթե դուք իսկապես կարծում եք, որ հայն իր մեծամասնության մեջ վերջին տխմարն է, ապա բոլորդ պիտի դադարեցնեք ձեր հանրային գործունեությունը և գնաք ձեր «խելացի» կյանքը վայելելու՝ համակերպվելով պետության կորստի հետ, որովհետև տխմարների այդ քանակն ու որակը վերականգնելու համար 30-50 տարի է պահանջվում և պետական ծրագիր:

Իսկ եթե դուք վստահ եք, որ տխմարի կողքին կա նաև գիտակից հայը, ապա, առավելևս, իրավունք չունեք անդադար հղվելու այն տխմարի վրա, որը հակահայերի հենարանն է:

Ի դեպ, տխմար կարող են լինել նաև ուսյալները՝ ուսում առածները, իսկ գիտակից կարող է լինել շարքային աշխատավորն ու բանվորը, էնպես որ՝ այստեղ էլ միանշանակ չէ դասակարգումը: Տխմարի վրա հղվելով, նրանց մասին խոսելով, նրանց փոխել ցանկանալով դուք կորցնում եք ձեր մարդկանց, ձեր բանակները:

Պատերազմները բանակների միջև են, մինչև դրանց անցնելը՝ հրամանատարների, մինչև հրամանատարները՝ գեներալների և գերագույն հրամանատարների: Մի վստահեք այն գեներալին կամ հրամանատարին, որը ձեզ դրդում է հուսալքվել հակառակորդի բանակի թվով, որը ձեզ անդադար կենտրոնացնում է հակառակորդի ուժերի վրա: Այդ հրամանատարը կամ տխմար է, կամ՝ դավաճան:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 4882

Մեկնաբանություններ